14:14  ,  5 ապրիլի, 2017

«Գոլդեն Սթեյտը» գերազանցել է «Չիկագոյի» ռեկորդը

«Մինեսոտայի» նկատմամաբ հաղթանակը (121:107) «Գոլդեն Սթեյտի» համար 204-րդն է եղել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) վերջին 3 կանոնավոր առաջնություններում: Այդ ցուցանիշով NBA-ի փոխչեմպիոնը սահմանել է լիգայի ռեկորդ:

Նախորդ ռեկորդը պատկանում էր «Չիկագո Բուլզին», որը 1995-1998-ը 203 հաղթանակ էր տարել կանոնավոր առաջնությունում, փոխանցում է ESPN-ը:

«Գոլդեն Սթեյտը» 67 հաղթանակ տարել է 2014/15 մրցաշրջանում, 73 անգամ հաղթել է 2015/16 մրցաշրջանում եւ 64 հաղթանակ ունի այս մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում