14:33  ,  4 ապրիլի, 2017

NHL-ը սկանդալային որոշում է ընդունել

Հոկեյի ազգային լիգայի (NHL) խաղացողները չեն մասնակցի Պխենհանում կայանալիք 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերին, հայտնում է NHL-ի կայքը:

NHL-ի որոշումը մեծ արձագանք է ստացել համաշխարհային մամուլի ու հոկեյիստների շրջանում: Գրեթե բոլորը քննադատում են այդ որոշում:

NHL-ի հոկեյիստները մասնակցել են նախորդ 5 Օլիմպիական խաղերին:

NHL-ը նաեւ ակումբներին կարգադրել է հոկեյիստների հետ չքննարկել Խաղերին մեկնելու տարբերակը: Ոչ պաշտոնական տվյալներով, «Վաշինգտոնի» եւ Ռուսաստանի հավաքականի առաջատարներից Ալեքսանդր Օվեչկինը հայտնել է, որ կմեկնի Օլիմպիական խաղերին՝ անկախ NHL-ի որոշումից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում