17:11  ,  3 ապրիլի, 2017

Մայամիի մրցաշարի լավագույն հարվածները

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) ալիքը ներկայացրել է Մայամիում ավարտված «Մասթերս-1000» մրցաշարի լավագույն հարվածները: Առաջին տեղում է ավստրալացի Նիկ Կիրյոսն անկրկնելի հարվածը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւի հետ դեմ քառորդ եզրափակիչի մրցախաղում:

Հիշեցնենք, որ Մայամիում հաղթել էր շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որը եզրափակիչում ուժեղ էր գտնվել իսպանացի Ռաֆայել Նադալից՝ 6:3, 6:4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում