Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Պրիմերայի 29-րդ տուրում «Ալավեսի» նկատմամբ տնային հաղթանակը 3:0 հաշվով:
«Խաղում էինք մի թիմի դեմ, որը ցուցադրում է լավ ֆուտբոլ եւ հազվադեպ է պարտվում: «Ալավեսը» կարողանում է ստեղծել խնդիրներ: Առաջին խաղակեսը հրաշալի անցկացրինք, լավ սկսեցինք, ստեղծեցինք պահեր եւ գրավեցինք դարպասը: Երկրորդ խաղակեսը նույնքան հաջող չէր: Լավ չէինք վերահսկում գնդակը, ինչը բնորոշ չէ «Ռեալին»: Ուրախացնում է, որ խփեցինք 3 գոլ եւ անառիկ պահեցինք մեր դարպասը:
Կայունությունը հաջողության բանալին է: Երբ խաղում ես 3 օրը մեկ, հնարավոր չէ լավ ֆուտբոլ ցուցադրել 90 րոպեի ընթացքում: Պետք է հասկանալ, որ հետագայում լինելու է ավելի վատ: Սակայն մենք կարող ենք մրցակցի համար խնդիրներ ստեղծել ամեն պահի, եւ դա մեր թիմի լավագույն որակներից մեկն է»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Ռեալի» կայքը:
Հիշեցնենք, որ Արքայական ակումբը 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից», որից մեկ խաղ պակաս է անցկացրել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի