15:18 3 ապրիլի, 2017Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Պրիմերայի 29-րդ տուրում «Ալավեսի» նկատմամբ տնային հաղթանակը 3:0 հաշվով:
«Խաղում էինք մի թիմի դեմ, որը ցուցադրում է լավ ֆուտբոլ եւ հազվադեպ է պարտվում: «Ալավեսը» կարողանում է ստեղծել խնդիրներ: Առաջին խաղակեսը հրաշալի անցկացրինք, լավ սկսեցինք, ստեղծեցինք պահեր եւ գրավեցինք դարպասը: Երկրորդ խաղակեսը նույնքան հաջող չէր: Լավ չէինք վերահսկում գնդակը, ինչը բնորոշ չէ «Ռեալին»: Ուրախացնում է, որ խփեցինք 3 գոլ եւ անառիկ պահեցինք մեր դարպասը:
Կայունությունը հաջողության բանալին է: Երբ խաղում ես 3 օրը մեկ, հնարավոր չէ լավ ֆուտբոլ ցուցադրել 90 րոպեի ընթացքում: Պետք է հասկանալ, որ հետագայում լինելու է ավելի վատ: Սակայն մենք կարող ենք մրցակցի համար խնդիրներ ստեղծել ամեն պահի, եւ դա մեր թիմի լավագույն որակներից մեկն է»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Ռեալի» կայքը:
Հիշեցնենք, որ Արքայական ակումբը 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից», որից մեկ խաղ պակաս է անցկացրել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.