Ռուսաստանցի Եվգենյա Մեդվեդեւան (Բաբասյան) պաշտպանեց մենասահքի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում ազատ ծրագիրը կատարեցին կանայք: Երկու ծրագրերի հանրագումարում Մեդվեդեւան բարելավեց աշխարհի իր ռեկորդը՝ 233,41:
Ամերիկացի Միշել Կվանից հետո Մեդվեդեւան դարձավ երկրորդ մենասահորդուհին, որին հաջողվեց պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Նշենք, որ 1999 թվականին Մոսկվայում ծնված Մեդվեդեւայի հայրը հայ է:
Կանանց մենասահքի 24 ուժեղագույնների թվում էր նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը, որը գրավեց նախավերջին տեղը:
Լուսանկարում Մեդվեդեւան է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում