09:46  ,  17 հուլիսի, 2012

Kiss Cam. Բարաք - Միշել

Վաշինգտոնում կայացած ԱՄՆ - Բրազիլիա բասկետբոլային հանդիպման ժամանակ Միշելն ամուսնու հետ եղել է առաջին շարքում: Նրանք իրենց տեղը զբաղեցրել են Բրյուս Սպրինգսի «Born in the U.S.A» երգի ժամանակ: Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորելու է ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման:

Ամերիկացիները հաղթել են 80:69 հաշվով, սակայն տրիբունաների ամենաբուռն ծափահարությունները եղել են նախագահի եւ առաջին տիկնոջ համբույրի ժամանակ: Այն որսացել է Kiss Cam-ը:

Հանդիպման ընդմիջումներից մեկի ժամանակ էլ ESPN2-ի եթերում տված հարցազրույցում Բարաք Օբաման նշել է, որ ԱՄՆ-ի հավաքականը անհավանական տաղանդ ունի եւ չկա ոչ մի նախադրյալ Լոնդոնում չեմպիոն չհռչակվելու համար: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով