09:07  ,  17 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. DreamTeam-ը մեկնարկեց հաղթանակով Օբամայի եւ Բայդենի ներկայությամբ

Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականը Լոնդոնի Խաղերի նախապատրաստական փուլում մեկնարկեց հաղթանակով: Վաշինգտոնում ամերիկացիները ստուգողական հանդիպում են անցկացրել Բրազիլիայի թիմի հետ եւ հաղթել են 80:69 հաշվով: Ամերիկացիների կազմում ամենաարդյունավետը եղել է Լեբրոն Ջեյմսը (30 միավոր): Հանդիպմանը ներկա 20 հազար երկրպագուների մեջ են եղել նաեւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, առաջին տիկին Միշել Օբաման եւ փոխնախագահ Ջո Բայդենը:

ԱՄՆ-ի հավաքականը Եվրոպա կմեկնի հուլիսի 17-ին: Մինչեւ 30-րդ Օլիմպիական խաղերի մեկնարկը ամերիկացիները կանցկացնեն եւս երեք ստուգողական հանդիպում: Մանչեսթերում ԱՄՆ-ի մրցակիցը կլինի Մեծ Բրիտանիայի թիմը, իսկ Բարսելոնայում` Արգենտինայի եւ Իսպանիայի հավաքականները, հաղորդում է usabasketball.com-ը:

Բասկետբոլի օլիմպիական մրցաշարը կմեկնարկի հուլիսի 28-ին եւ կավարտվի օգոստոսի 12-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով