09:07 17 հուլիսի, 2012Բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականը Լոնդոնի Խաղերի նախապատրաստական փուլում մեկնարկեց հաղթանակով: Վաշինգտոնում ամերիկացիները ստուգողական հանդիպում են անցկացրել Բրազիլիայի թիմի հետ եւ հաղթել են 80:69 հաշվով: Ամերիկացիների կազմում ամենաարդյունավետը եղել է Լեբրոն Ջեյմսը (30 միավոր): Հանդիպմանը ներկա 20 հազար երկրպագուների մեջ են եղել նաեւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, առաջին տիկին Միշել Օբաման եւ փոխնախագահ Ջո Բայդենը:
ԱՄՆ-ի հավաքականը Եվրոպա կմեկնի հուլիսի 17-ին: Մինչեւ 30-րդ Օլիմպիական խաղերի մեկնարկը ամերիկացիները կանցկացնեն եւս երեք ստուգողական հանդիպում: Մանչեսթերում ԱՄՆ-ի մրցակիցը կլինի Մեծ Բրիտանիայի թիմը, իսկ Բարսելոնայում` Արգենտինայի եւ Իսպանիայի հավաքականները, հաղորդում է usabasketball.com-ը:
Բասկետբոլի օլիմպիական մրցաշարը կմեկնարկի հուլիսի 28-ին եւ կավարտվի օգոստոսի 12-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.