Աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 14-րդ տուրում Արգենտինայի հավաքականը հյուրընկալվեց Բոլիվիային եւ պարտություն կրեց 0:2 հաշվով: Արգենտինացիները հանդես եկան առանց Լիոնել Մեսիի, որը հավաքականի նախորդ հանդիպման ժամանակ մրցավարին անպատվելու համար որակազրկվել է չորս խաղով: Մեսին Արգենտինայի հավաքական կվերադառնա ընտրական մրցաշարի վերջին տուրում միայն:
Արգենտինայի հավաքականը 22 միավորով չորրորդ տեղում է եւ 8 միավոր է զիջում առաջատար Բրազիլիային: Բոլիվիան 10 միավորով նախավերջին տեղում է: Առաջին չորս տեղերը կնվաճեն եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, 5-րդ տեղը տալիս է անցումային հանդիպումների մասնակցելու իրավունք:
ԱԱ-2018, հարավամերիկյան գոտի, 14-րդ տուր
Բոլիվիա - Արգենտինա՝ 2:0
Խուան Արսե, 31, Մարսելո Մորենո, 52
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում