Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մյունխենի «Բավարիայի» հետ առաջիկա դիմակայության մասին:
«Ես չեմ վախենում «Բավարիայից»: Եթե ցանկանում եք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, ապա ամեն դեպքում, պետք է հաղթել «Բավարիային» կամ «Բարսելոնային»: Ես միշտ սիրել եմ դիմակայել նոր մարտահրավերների եւ խաղալ լավագույն թիմերի դեմ:
Անչելոտին հաջողության հոմանիշ է: Նա շատ է զրուցում ֆուտբոլիստների հետ եւ թիմում ստեղծում է ընկերական մթնոլորտ: «Ռեալի» խաղացողները շատ տխրեցին, երբ Կարլոն հեռացավ ակումբից»,- Կրոսի խոսքը մեջբերում է իսպանական Marca-ն:
Կրոսը «Ռեալ» է տեղափոխվել «Բավարիայից» 2014 թվականին: Գերմանական սուպերակումբում նա հանդես է եկել 2007 թվականից:
«Ռեալ» - «Բավարիա» հանդիպումները տեղի կունենան ապրիլի 12-ին (Մյունխեն) եւ 18-ին (Մադրիդ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի