11:28 26 մարտի, 2017Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մյունխենի «Բավարիայի» հետ առաջիկա դիմակայության մասին:
«Ես չեմ վախենում «Բավարիայից»: Եթե ցանկանում եք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, ապա ամեն դեպքում, պետք է հաղթել «Բավարիային» կամ «Բարսելոնային»: Ես միշտ սիրել եմ դիմակայել նոր մարտահրավերների եւ խաղալ լավագույն թիմերի դեմ:
Անչելոտին հաջողության հոմանիշ է: Նա շատ է զրուցում ֆուտբոլիստների հետ եւ թիմում ստեղծում է ընկերական մթնոլորտ: «Ռեալի» խաղացողները շատ տխրեցին, երբ Կարլոն հեռացավ ակումբից»,- Կրոսի խոսքը մեջբերում է իսպանական Marca-ն:
Կրոսը «Ռեալ» է տեղափոխվել «Բավարիայից» 2014 թվականին: Գերմանական սուպերակումբում նա հանդես է եկել 2007 թվականից:
«Ռեալ» - «Բավարիա» հանդիպումները տեղի կունենան ապրիլի 12-ին (Մյունխեն) եւ 18-ին (Մադրիդ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.