20:40  ,  25 մարտի, 2017

Ղազախստանի թիմի մարզումը Երեւանում. Մի քանի խաղացողներ մրսածություն ունեն (ֆոտո)

Երեւան ժամանած ֆուտբոլի Ղազախստանի հավաքականը մարտի 25-ին նախախաղային մարզում անցկացրեց «Հանրապետական» ստադիոնում: Ռուս մասնագետ Ալեքսանդր Բորոդյուկի գլխավորած թիմի կազմում Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղին ժամանել են միայն Ղազախստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներ: Մի քանի խաղացողներ կարող են խաղը բաց թողնել մրսածության պատճառով: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարը:

Հայաստան - Ղազախստան հանդիպումը կանցկացվի մարտի 26-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

Դավիթ Եղիազարյան

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով