21:58  ,  24 մարտի, 2017

Ռուսաստանի թիմն առաջին անգամ պարտվեց աֆրիկյան երկրի հավաքականի

Կոտ դ՝Իվուարի հավաքականը բելգիացի նորանշանակ գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսի ղեկավարությամբ Կրասնոդարում տեղի ունեցած ընկերական խաղում մրցել է Ռուսաստանի հավաքականի հետ եւ առավելության է հասել 2:0 հաշվով:

Ռուսաստանի հավաքականն առաջին անգամ պարտվեց աֆրիկյան թիմի:

Ընկերական հանդիպում

Ռուսաստան - Կոտ դ՝Իվուար՝ 0:2

Ժոնատան Կոջիա, 30, Ուիլֆրիդ Զահա, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում