09:20  ,  23 մարտի, 2017

MMA-ի մարտիկը նոկաուտի ենթարկվելուց հետո մրցավարին շփոթել է իր մրցակցի հետ

Տարօրինակ միջադեպ է գրանցվել ամերիկյան Միչիգանում անցկացված KnockOut Promotions 54 խառը մենամարտերի մրցաշարում, հաղորդում է MMA Fighting-ը:

Ռայս Բրինկն ուժգին հարվածով տապալել է Ջո Նեմին, ինչից հետո մրցավարը դադարեցրել է մարտը: Հարվածի հետեւանքով Ջո Նեմը հայտնվել է այնպիսի վիճակում, որ կարծել է, թե մրցավարն է իր մրցակիցը եւ փորձել խեղդել նրան: Մրցավարին օգնության են հասել մարզիկների թիմերի անդամները:

Ջո Նեմը MMA-ում անցկացրել է 4 մենամարտ՝ կրելով մեկ պարտություն եւ տանելով 3 հաղթանակ: Ամերիկացի լրագրողները կատակել են՝ առաջարկելով նրա հաղթանակների թիվն ավելացնել եւս մեկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում