17:48  AMT,  20 մարտի, 2017

Մարտական սամբոյի Հայաստանի չեմպիոնները

Երեւանում անցկացվել է մարտական սամբոյի մեծահասակների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են 52 մարզիկներ Երեւանից, Արարատի, Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Լոռու մարզերից, Արցախից եւ ԲԿՄԱ-ից:

Հայաստանի չեմպիոններ են դարձել Գրիգոր  Մխիթարյանը (52 կգ, անձնական մարզիչ՝ Հայկ Ավետիսյան), Հարություն Սարգսյանը (57 կգ, անձնական մարզիչ՝ Ազատ Կարապետյան), Կոլյա Կարապետյանը (62 կգ, անձնական մարզիչ՝ Էդուարդ Ասլանյան), Արայիկ Գրիգորյանը (68 կգ, անձնական մարզիչ՝ Մանվել Խոյեցյան), Մավրիկ Նասիբյանը (74 կգ, անձնական մարզիչ՝ Ազատ Անդրյան), Մհեր Կարապետյանը (82 կգ, անձնական մարզիչ՝ Արշալույս Բալյան), Էդգար Մեհրաբյանը (90 կգ, անձնական մարզիչ՝ Արշալույս Բալյան), Արեգ Ղազարյանը (100 կգ, անձնական մարզիչ՝ Վովիկ Խոջայան) եւ Արմեն Ադամյանը (+100 կգ, անձնական մարզիչ՝ Էռնեստ Միրզոյան), հաղորդում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Առաջնության արդյունքներով կձեւավորվի մարտական սամբոյի Հայաստանի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...