15:40  ,  20 մարտի, 2017

Ֆեդերերն առաջադիմել է, Կերբերը շրջանցեց Սերենա Ուիլյամսին

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) մարտի 20-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Տղամարդկանց ցուցակը շարունակում է գլխավորել բիտանացի Էնդի Մարեյը, իսկ Ինդիան Ուելսի մրցաշարի հաղթողի տիտղոսը նախօրեին նվաճած 35-ամյա Ռոջեր Ֆեդերերը բարձրացել է 6-րդ տեղ: Ռուսաստանցի Կարեն Խաչանովը մնացել է 52-րդ տեղում:

Կանանց վարկանիշային աղյուսակը դարձյալ գլխավորել է գերմանացի Անժելիկ Կերբերը, որը շրջանցել է ամերիկուհի Սերենա Ուիլյամսին:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - 12 005 միավոր
2 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 8915
3 (3). Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - 5705
4 (5). Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) - 4730
5 (4). Միլոշ Ռաոնիչ (Կանադա) - 4480
6 (10). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 4305
7 (6). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 4145
8 (9). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 3465
9 (7). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 3420
10 (8). Ժո-Ուիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) - 3310

52 (52). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 904

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (2). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) - 7515
2 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - 7130
3 (3). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 5640
4 (5). Դոմինիկա Ցիբուլկովա (Սլովակիա) - 5160
5 (4). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 5022
6 (7). Գարբինյե Մուգուրուսա (Իսպանիա) - 4790
7 (8). Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան) - 4555
8 (6). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) - 4345
9 (9). Մեդիսոն Կիս (ԱՄՆ) - 4007
10 (10). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) - 3850

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում