09:14  ,  21 մարտի, 2017

Ինչպես էր օլիմպիական կրկնակի չեմպիոն Մարտեն Ֆուրկադը մոռացել փամփուշտները

Զվարճալի միջադեպ է գրանցվել նորվեգական Հոլմենկոլենում անցկացված բիատլոնի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ: Սոչի-2014 Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ֆրանսիացի Մարտեն Ֆուրկադը մրցաշրջանի վերջին մրցման ժամանակ մեկնարկի է դուրս եկել առանց փամփուշտների: Նա դա նկատել է իր կրակահերթի ժամանակ, երբ մարզիչները նրան են փոխանցել մոռացված փամփուշտները:

Մարտեն Ֆուրկադը ժամանակից շուտ ապահովել էր աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկի հաղթողի կոչումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում