23:50  ,  19 մարտի, 2017

Տիգրան Հարությունյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել «Շախմատի ակադեմիայի գավաթ» արագ շախմատի մրցաշարի առաջին փուլը:

Մրցաշարին մասնակցել են 100 շախմատիստներ՝ Հայաստանից, Վրաստանից եւ Բելառուսից, այդ թվում՝ 5 գրոսմայստեր, 6 միջազգային եւ 4 ՖԻԴԵ-ի վարպետ:

4 մասնակիցներ 7 հնարավորից վաստակել են 6-ական միավոր եւ կիսել առաջին տեղը:
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող է ճանաչվել Տիգրան Հարությունյանը, Մանուէլ Պետրոսյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Դավիթ Շահինյանը եզրափակել է լավագույն եռյակը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում