12:10  ,  17 մարտի, 2017

Մոուրինյոն պատմել է, թե ինչու է խաղի ընթացքում բանան տվել Ռոխոյին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ռուսական «Ռոստովի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի երկրորդ խաղակեսում տեղի ունեցած դրվագը, երբ բանան էր փոխանցել Մարկոս Ռոխոյին: Արգենտինացի պաշտպանը բանանը կերել էր հենց խաղի ժամանակ:

«Եթե դուք կյանքում երբեմն հոգնել եք, ապա պետք է իմանաք, թե ինչ է պահանջում օրգանիզմը: Այն պահանջում է գոնե ինչ-որ բան: Ռոխոն բանան խնդրեց, եւ դա ծիծաղելի չէ: Պետք է հարգել ֆուտբոլիստին»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով հաղթել էր Ռուսաստանի փոխչեմպիոնին եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 17-ին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ 70-րդ րոպեին մասնակցել խաղի միակ գոլի գրոհին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով