23:00  ,  16 մարտի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռոստով». Հենրիխ Մխիթարյանը եւ Խորեն Բայրամյանը՝ մեկնարկային կազմերում

Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը Ռուսաստանի փոխչեմպիոն «Ռոստովի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում: Ռուսաստանում կայացած առաջին խաղում գոլ խփած Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի անգլիական ակումբի մեկնարկային կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդ». Սերխիո Ռոմերո, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Էրիկ Բայի, Մարկոս Ռոխո, Դեյլի Բլինդ, Անդեր Հերերա, Պոլ Պոգբա, Խուան Մատա, Հենրիխ Մխիթարյան, Զլատան Իբրահիմովիչ։

Ռուսաստանցի կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ընգրկվել է «Ռոստովի» մեկնարկային կազմում:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռոստով» հանդիպումը կկայանա մարտի 16-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով կեսգիշերին: Առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով