Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրապարակել է թիմի կազմը Գերմանիայի հետ ընկերական խաղի (մարտի 22) եւ Լիտվայի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական հանդիպման (մարտի 26) համար, հայտնում է TheFA-ն:
Դարպասապահներ. Ֆրեյզեր Ֆորստեր («Սաութհեմփթոն»), Ջո Հարթ («Տորինո»), Թոմ Հիթոն («Բարնլի»):
Պաշտպաններ. Ռայան Բերտրան («Սաութհեմփթոն»), Գարի Կեյհիլ («Չելսի»), Նատանիել Կլայն («Լիվերպուլ»), Ֆիլ Ջոնս, Լյուկ Շոու, Քրիս Սմոլինգ (բոլորը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Մայքլ Քին («Բարնլի»), Քայլ Ուոլքեր («Տոտենհեմ»), Ջոն Սթոունս («Մանչեսթեր Սիթի»):
Կիսապաշտպաններ. Էրիկ Դայեր, Դելե Ալի (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»), Մայքլ Անտոնիո («Վեստ Հեմ»), Ռոս Բարկլի («Էվերտոն»), Ադամ Լալանա («Լիվերպուլ»), Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլեն («Արսենալ»), Ջեսի Լինգարդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»), Ջեկ Լիվերմոր («Վեստ Բրոմվիչ»), Նեյտան Ռեդմոնդ, Ջեյմս Ուորդ-Պրաուս (երկուսն էլ՝ «Սաութհեմփթոն»):
Հարձակվողներ. Ջերմեյն Դեֆո («Սանդերլենդ»), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջեյմի Վարդի («Լեսթեր»):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում