«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի խաղի մասին:
«Բարդ օրացույցը չի անհանգստացնում մեզ: Պետք է պատրաստ լինենք այս հանդիպմանը: Բոլորը գիտեն, որ հեշտ չի լինելու: Մենք գիտենք՝ ինչպես պետք է խաղալ եւ հույս ունենք հասնել լավ արդյունքի: Ստիպված ենք խաղալ բոլորի հետ: Կարեւոր չէ՝ խաղում ենք տանը, թե՝ դրսում: Ամենակարեւորը լավ խաղ ցուցադրելն է:
Անիմաստ է խուսափել «Չելսիի» հետ խաղալուց, քանի որ, ամեն դեպքում, նրանց կարող ես հանդիպել եզրափակիչում: Կարծում եմ՝ ավելի լավ է նրանց հետ խաղալ հիմա՝ տեսնելով կարող ես հաղթել, թե՝ ոչ, իսկ հետո շարժվել առաջ: Շատ կարեւոր է պայքարը շարունակել 3 մրցաշարերում»,- Հայաստանի հավաքականի ավագի խոսքը մեջբերում է standard.co.uk-ը:
«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա մարտի 13-ին Լոնդոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: Պրեմյեր լիգայի 27-րդ տուրից հետո առաջատար «Չելսին» 17 միավոր առաջ է Ժոզե Մոուրինյոյի թիմից: Ավելի վաղ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» ու «Տոտենհեմը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի