16:20 13 մարտի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Լոնդոնի «Չելսիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի խաղի մասին:
«Բարդ օրացույցը չի անհանգստացնում մեզ: Պետք է պատրաստ լինենք այս հանդիպմանը: Բոլորը գիտեն, որ հեշտ չի լինելու: Մենք գիտենք՝ ինչպես պետք է խաղալ եւ հույս ունենք հասնել լավ արդյունքի: Ստիպված ենք խաղալ բոլորի հետ: Կարեւոր չէ՝ խաղում ենք տանը, թե՝ դրսում: Ամենակարեւորը լավ խաղ ցուցադրելն է:
Անիմաստ է խուսափել «Չելսիի» հետ խաղալուց, քանի որ, ամեն դեպքում, նրանց կարող ես հանդիպել եզրափակիչում: Կարծում եմ՝ ավելի լավ է նրանց հետ խաղալ հիմա՝ տեսնելով կարող ես հաղթել, թե՝ ոչ, իսկ հետո շարժվել առաջ: Շատ կարեւոր է պայքարը շարունակել 3 մրցաշարերում»,- Հայաստանի հավաքականի ավագի խոսքը մեջբերում է standard.co.uk-ը:
«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա մարտի 13-ին Լոնդոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին: Պրեմյեր լիգայի 27-րդ տուրից հետո առաջատար «Չելսին» 17 միավոր առաջ է Ժոզե Մոուրինյոյի թիմից: Ավելի վաղ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր էին նվաճել «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» ու «Տոտենհեմը»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.