00:50  ,  12 մարտի, 2017

Արաս Օզբիլիսը դուբլ է ձեւակերպել «Բեշիկթաշի» երիտասարդական թիմի կազմում (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Թուրքիայի մինչեւ 21 տարեկանների առաջնության հերթական տուրում Ստամբուլի «Բեշիկթաշի» երիտասարդական թիմը 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Կայսերիսպորի» նկատմամբ:

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ծննդյան 27-րդ տարեդարձը նշած Օզբիլիսը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Ղազախստանի դեմ մարտի 26-ին Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news