00:50 12 մարտի, 2017Ֆուտբոլի Թուրքիայի մինչեւ 21 տարեկանների առաջնության հերթական տուրում Ստամբուլի «Բեշիկթաշի» երիտասարդական թիմը 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Կայսերիսպորի» նկատմամբ:
Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ծննդյան 27-րդ տարեդարձը նշած Օզբիլիսը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Ղազախստանի դեմ մարտի 26-ին Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը:







The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.