00:21  ,  12 մարտի, 2017

Մրցավարը թիմին 3 կարմիր քարտ է ցույց տվել 30 վայրկյանում

Ֆուտբոլի Մեքսիկայի գավաթի խաղարկության խաղում մրցավարը 30 վայրկյանում խաղադաշտից հեռացրել է «Տոլկա դե Լերդո» ակումբի 3 ֆուտբոլիստների: «Մոնարկասի» եւ «Տոլկա դե Լերդոյի» միջեւ խաղի 84-րդ րոպեին դաշտի տերերի կիսապաշտպան Խեսուս Մենդեսը երկրորդ դեղին քարտն է ստացել կոպիտ խախտման համար: Նրա 2 ակումբակիցները համաձայն չեն եղել մրցավարի որոշման հետ եւ նրա հետ վիճելու պատճառով ստացել են կարմիր քարտ:

Միջադեպը տեղի է ունեցել 2:2 հաշվի ժամանակ: «Տոլկա դե Լերդոն» 8 խաղացողներով դիմակայել է մրցակցին, սակայն պարտվել է հետխաղյա 11 մետրանոցներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news