00:21 12 մարտի, 2017Ֆուտբոլի Մեքսիկայի գավաթի խաղարկության խաղում մրցավարը 30 վայրկյանում խաղադաշտից հեռացրել է «Տոլկա դե Լերդո» ակումբի 3 ֆուտբոլիստների: «Մոնարկասի» եւ «Տոլկա դե Լերդոյի» միջեւ խաղի 84-րդ րոպեին դաշտի տերերի կիսապաշտպան Խեսուս Մենդեսը երկրորդ դեղին քարտն է ստացել կոպիտ խախտման համար: Նրա 2 ակումբակիցները համաձայն չեն եղել մրցավարի որոշման հետ եւ նրա հետ վիճելու պատճառով ստացել են կարմիր քարտ:
Միջադեպը տեղի է ունեցել 2:2 հաշվի ժամանակ: «Տոլկա դե Լերդոն» 8 խաղացողներով դիմակայել է մրցակցին, սակայն պարտվել է հետխաղյա 11 մետրանոցներով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.