20:04  ,  10 մարտի, 2017

Չեմպիոնների լիգա. Օբամեյանգը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Դորտմունդ «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Օբամեյանգը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ, իսկ գերմանական ակումբը հաղթել էր 4:0 հաշվով եւ դուրս եկել հաջորդ փուլ: Հարցման արդյունքում՝ նա ստացել է ձայների 31 տոկոսը:

Երկրորդ տեղը գրավել է «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան, որը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ տնային խաղում (6:1) մեկնարկային կազմում հանդես էր եկել 65 րոպե եւ մասնակցել դաշտի տերերի երկրորդ եւ երրորդ գոլերի գրոհներին: Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը հավաքել է ձայների 22 տոկոսը, իսկ Մյունխենի «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը՝ 21:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում