02:03  ,  16 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Ասպիլիկուետան՝ ֆուտբոլի Իսպանիայի օլիմպիական հավաքականի ավագ

Ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Սեսար Ասպիլիկուետան նշանակվել է ֆուտբոլի Իսպանիայի օլիմպիական հավաքականի ավագ, հաղորդում է L’Equipe-ը:

«Մենք բոլորս երազում ենք կրել Իսպանիայի հավաքականի ավագի թեւկապը: Սակայն մեր գլխավոր նպատակը հաջողության հասնելն է»,- հայտարարել է 22-ամյա Ասպիլիկուետան:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարին կարող են մասնակցել մինչեւ 23 տարեկան խաղացողներ, եւ երեք ֆուտբոլիստներ առանց տարիքային սահմանափակման:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի խմբային մրցաշարում իսպանացի ֆուտբոլիստներն ուժերը կչափեն Ճապոնիայի (հուլիսի 26-ին), Հոնդուրասի (հուլիսի 29) եւ Մարոկկոյի (օգոստոսի 1-ին) հավաքականների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս