02:03 16 հուլիսի, 2012Ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Սեսար Ասպիլիկուետան նշանակվել է ֆուտբոլի Իսպանիայի օլիմպիական հավաքականի ավագ, հաղորդում է L’Equipe-ը:
«Մենք բոլորս երազում ենք կրել Իսպանիայի հավաքականի ավագի թեւկապը: Սակայն մեր գլխավոր նպատակը հաջողության հասնելն է»,- հայտարարել է 22-ամյա Ասպիլիկուետան:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարին կարող են մասնակցել մինչեւ 23 տարեկան խաղացողներ, եւ երեք ֆուտբոլիստներ առանց տարիքային սահմանափակման:
Լոնդոնի Օլիմպիական խաղերի խմբային մրցաշարում իսպանացի ֆուտբոլիստներն ուժերը կչափեն Ճապոնիայի (հուլիսի 26-ին), Հոնդուրասի (հուլիսի 29) եւ Մարոկկոյի (օգոստոսի 1-ին) հավաքականների հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.