11:20  ,  9 մարտի, 2017

«Բարսելոնայի» ֆանատները շրջափակել են Մեսիի մեքենան

«Բարսելոնայի» երկրպագուները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ 6:1 հաշվով հաղթանակից հետո «Նոու Կամպ» ստադիոնի մոտ շրջափակել են Լիոնել Մեսիի մեքենան: Ֆանատները վանկարկել են արգենտինացի ֆուտբոլիստի ազգանունը: Տեսանյութը հրապարակել է Մեսիի հարսնացուն՝ Անտոնելա Ռոկուցոն:

Հիշեցնենք, որ առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթել էր 4:0 հաշվով, սակայն «Բարսելոնան» սխրանք գործեց եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Պատասխան խաղում Մեսին 52-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով հաշիվը դարձրել էր 3:0:

Եվրագավաթների պատմության մեջ ոչ մի ակումբի չէր հաջողվել փլեյ-օֆֆի 2 հանդիպումների արդյունքում դուրս գալ հաջորդ փուլ, եթե առաջին խաղում պարտվել էր 0:4 հաշվով: Բացի այդ, ոչ մի թիմ չէր կարողացել շարունակել պայքարն առաջին խաղում 4 գոլի տարբերությամբ պարտվելուց հետո: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում