09:35  +04,  16 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Միհրան Ջաբուրյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին:

Միհրան Ջաբուրյան. ազատ ոճի ըմբշամարտ, 55 կգ

Ծնվել է 1984թ. նոյեմբերի 16-ին:

Ամուսնացած չէ:

2009-2012թթ. Եվրոպայի առաջնություններում զբաղեցրել է 5-րդ տեղը:

2011թ. աշխարհի առաջնությունում գրավելով 5-րդ տեղը՝ նվաճեց օլիմպիական ուղեգիր:

Անձնական մարզիչն է Սամվել Սերոբյանը:

Հավաքականի մարզիչն է Արայիկ Բաղդադյանը

Հայաստանի հավաքականի կազմում Միհրան Ջաբուրյանը նախապատրաստական վերջին հավաքը Լոնդոնի Խաղերից առաջ այս օրերին անցկացնում է Վլադիկավկազում: Հավաքականը կվերադառնա Երեւան եւ կմեկնի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք:

Միհրան Ջաբուրյանը օլիմպիական մրցագորգ դուրս կգա օգոստոսի 10-ին:

Միհրան Ջաբուրյան

«Մինչեւ Օլիմպիական խաղերի մեկնարկը դեռ մի փոքր ժամանակ ունենք մեր նախապատրաստական փուլն ամբողջացնելու համար: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի Լոնդոնում կարողանամ տեղ զբաղեցնել մրցանակային եռյակում: Յուրաքանչյուր գոտեմնարտ շատ կարեւոր է, եւ ես իմ առավելագույն հնարավորությունների սահմաններում կաշխատեմ հաղթանակներ բերել մեր հավաքականին ու մեր երկրին»:

Արայիկ Բաղդադյան

«Միհրան Ջաբուրյանը փորձառու ըմբիշ է, եւ այն որ Եվրոպայի մի քանի առաջնություններում եւ Ստամբուլում կայացած աշխարհի առաջնությունում նա տեղ գրավեց լավագույն հնգյակում` խոսուն փաստ է: Այժմ էլ Միհրանը լավ մարզավիճակում է, եւ նա կարող է ավելի բարձր տեղ զբաղեցնել օլիմպիական մրցաշարում, քան Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: Լոնդոնի մրցաշարը շատ դժվար է լինելու բոլորի համար, բայց Միհրանը կարող է շրջանցել դժվարությունները: Հուսանք, որ մեր ըմբիշին կհաջողվի հասնել բարձր արդյունքների»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով