Իտալական «Նապոլիի» երկրպագուներն այս գիշեր փորձել են խանգարել Իտալիա ժամանակ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների քունը:
Մոտ 100 երկրպագուներ «Ռեալի» հյուրանոցի մոտ այնպես են արել, որպեսզի հարեւանությամբ գտնվող մեքենաների տագնապի ազդանշաններն աշխատեն, հայտնում է Sport.es-ը:
«Նապոլիի» ֆանատները նաեւ աղմկել են հյուրանոցի մոտ գնվող փողոցում:
Դրա պատճառով «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չեղյալ է հայտարարել առավոտյան մարզումը: Արքայական ակումբը Նեապոլ է ժամանել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի համար: Առաջին խաղում «Ռեալը» «Նապոլիին» տանը հաղթել է 3:1 հաշվով:
«Նապոլի» - «Ռեալ» խաղը մարտի 7-ին է եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի