18:33 7 մարտի, 2017Իտալական «Նապոլիի» երկրպագուներն այս գիշեր փորձել են խանգարել Իտալիա ժամանակ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների քունը:
Մոտ 100 երկրպագուներ «Ռեալի» հյուրանոցի մոտ այնպես են արել, որպեսզի հարեւանությամբ գտնվող մեքենաների տագնապի ազդանշաններն աշխատեն, հայտնում է Sport.es-ը:
«Նապոլիի» ֆանատները նաեւ աղմկել են հյուրանոցի մոտ գնվող փողոցում:
Դրա պատճառով «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չեղյալ է հայտարարել առավոտյան մարզումը: Արքայական ակումբը Նեապոլ է ժամանել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի համար: Առաջին խաղում «Ռեալը» «Նապոլիին» տանը հաղթել է 3:1 հաշվով:
«Նապոլի» - «Ռեալ» խաղը մարտի 7-ին է եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:45-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.