15:14  ,  7 մարտի, 2017

Նիկլաս Բենդտները նոր ակումբ ունի

Դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտները կարեիրան կշարունակի նորվեգական «Ռուսենբորգում», հայտնում է ակումբի կայքը:

29-ամյա ֆուտբոլիստը նորվեգական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որի մանրամասները չեն հրապարակվում:

Գերմանական «Վոլֆսբուրգից» հեռանալուց հետո Բենդտները վերջին շրջանում խաղում էր անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստում»: Նորվեգիայում տրանսֆերային պատուհանը փակվում է մարտի վերջին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում