11:11  ,  28 փետրվարի, 2017

Ինյեստա. Հարգում եմ Պիկեի կարծիքը, բայց մրցավարներին քննադատելն իմը չէ

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան մեկնաբանել է իր ակումբակից Ժերար Պիկեի հայտարարությունն այն մասին, որ մրցավարներն Իսպանիայի առաջնությունում օգնում են Մադրիդի «Ռեալին»:

«Որպես կոլեգա եւ ավագ, ես հարգում եմ ցանկացած կարծիք, սակայն մրցավարներին քննարկելն իմ դիրքորոշումը չէ»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ Պիկեն հայտարարել էր, որ մրցավարների շնորհիվ «Ռեալը» հավաքել է 4 միավոր ավելի, իսկ «Բարսելոնան»՝ 4 միավոր պակաս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում