10:33  ,  27 փետրվարի, 2017

Զիդան. Առավելություն ստացանք փոխարիումների շնորհիվ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Վիլյառեալի» նկատմամբ արտագնա հաղթանակը 3:2 հաշվով:

«Մենք ամեն բան ճիշտ արեցինք այն պահին, երբ հայտնվել էինք հաշվի մեջ հետապնդողի դերում: Մեծ ճնշում էինք գործադրում մրցակցի դարպասին եւ արժանացանք 3 միավորի: Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար: «Վիլյառեալն» ուժեղ է իր խաղադաշտում, այդ պատճառով պետք էր սպասել: Մեր դարպասում հայտնված երկրորդ գոլից հետո սկսեցին ավելի շատ աշխատել մրցակցի կիսադաշտում, եւ դա աշխատեց: Առավելություն ստացանք փոխարիումների շնորհիվ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերը ստացել էին 2 գոլի առավելություն, սակայն Արքայական ակումբը կամային հաղթանակ տարավ եւ 23 խաղից հետո վաստակել է 55 միավոր: 24 հանդիպում անցկացրած «Բարսելոնան» 54 միավորով երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում