10:33 27 փետրվարի, 2017Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Վիլյառեալի» նկատմամբ արտագնա հաղթանակը 3:2 հաշվով:
«Մենք ամեն բան ճիշտ արեցինք այն պահին, երբ հայտնվել էինք հաշվի մեջ հետապնդողի դերում: Մեծ ճնշում էինք գործադրում մրցակցի դարպասին եւ արժանացանք 3 միավորի: Շատ ուրախ եմ այս հաղթանակի համար: «Վիլյառեալն» ուժեղ է իր խաղադաշտում, այդ պատճառով պետք էր սպասել: Մեր դարպասում հայտնված երկրորդ գոլից հետո սկսեցին ավելի շատ աշխատել մրցակցի կիսադաշտում, եւ դա աշխատեց: Առավելություն ստացանք փոխարիումների շնորհիվ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերը ստացել էին 2 գոլի առավելություն, սակայն Արքայական ակումբը կամային հաղթանակ տարավ եւ 23 խաղից հետո վաստակել է 55 միավոր: 24 հանդիպում անցկացրած «Բարսելոնան» 54 միավորով երկրորդ տեղում է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.