23:45  ,  26 փետրվարի, 2017

Հենրիխ Մխիթարյանը՝ հաղթանակած «Մանչեսթեր Յունայթեդի» հետ «Ուեմբլիում» (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման ավարտից հետո Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնի խաղադաշտում միացել է ակումբակիցներին՝ տոնելու հաղթանակը «Սաութհեմփթոնի» նկատմամբ եւ տիտղոսը: Հայ ֆուտբոլիստն այդ մասին գրառում է արել Թվիթերում՝ հրապարակելով լուսանկար:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Սաութհեմփթոնին» հաղթել է 3:2 հաշվով, Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում