00:20  ,  25 փետրվարի, 2017

Սոֆիա. Հովհաննես Բաչկովն ապահովել է բրոնզե մեդալ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող Ստրանջայի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները փետրվարի 24-ին պարտություն են կրել: Պայքարն ավարտել են 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, գերծանր քաշային Դավիթ Չելոյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում