23:55  ,  23 փետրվարի, 2017

Եվրոպայի լիգա. «Ռոման» պարտվեց, բայց 1/8 եզրափակիչում է, «Զենիթը» լքեց պայքարը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում փետրվարի 23-ին անցկացվում են 1/16 եզրափակիչի պատասխան խաղեր: Քիչ առաջ ավարտվեցին 6 հանդիպումներ:

Իտալական «Ռոման», Ամստերդամի «Այաքսը», կիպրոսյան ԱՊՕԵԼ-ը, բելգիական «Անդերլեխտը», թուրքական «Բեշիկթաշը» եւ հունական «Օլիմպիակոսը» դուրս եկան 1/8 եզրափակիչ:

Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», ռուսական «Կրասնոդարն» ու գերմանական «Շալկեն» 1/8 եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նախօրեին:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Ռոմա» (Իտալիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 0:1 (առաջին խաղ՝ 4:0)

Սանթոս Բորե, 16

Հեռացում՝ Անտոնիո Ռյուդիգեր, 81 («Ռոմա»)

«Զենիթ» (Ռուսաստան) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 3:1 (առաջին խաղ՝ 0:2)

Ժուլիանո, 24, 78, Արտյոմ Ձյուբա, 72 – Իսաակ Թելին, 90

«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Հապոել Բեր Շեւա» (Իսրայել)՝ 2:1 (առաջին խաղ՝ 3:1)

Վենսան Աբուբաքար, 17, Ցենկ Տոսուն, 87 – Անտոնի Նվակաեմե, 64

ԱՊՕԵԼ (Կիպրոս) - «Աթլետիկ» (Իսպանիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 2:3)

Պիերոս Սոտերիու, 46, Ջիանիս Ջիանիոտաս, 54 (11մ)

Հեռացումներ՝ Պիերոս Սոտերիու, 65 (ԱՊՕԵԼ) – Անդեր Իտուրասպե, 90+1 («Աթլետիկ»)

«Այաքս» (Հոլանդիա) - «Լեգիա» (Լեհաստան)՝ 1:0 (առաջին խաղ՝ 0:0)

Նիկ Վիրեգեւեր, 49

«Օսմանլիսպոր» (Թուրքիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 0:3 (առաջին խաղ՝ 0:0)

Քարիմ Անսարիֆարդ, 47, 86, Տարիկ Էլյունուսի, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում