«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին մինչեւ փետրվարի ավարտը կտեղափոխվի Չինաստանի Սուպերլիգայի ակումբներից մեկը, գրում է Daily Mail-ը:
Անգլիայի հավաքականի ավագն արդեն վերջնական որոշում է կայացրել ընդունել չինական ակումբներից մեկի գայթակղիչ առաջարկը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը նրա գործակալին թույլ է տվել սկսել բանակցություններ:
Նշվում է, որ 31-ամյա Ռունին չէր հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», եթե գերզանցած չլիներ Բոբի Չարլթոնի ռեորդը եւ չդառնար անգլիական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: Չինաստանում նա կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 17 խաղում դարձել է 2 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի