14:06 22 փետրվարի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին մինչեւ փետրվարի ավարտը կտեղափոխվի Չինաստանի Սուպերլիգայի ակումբներից մեկը, գրում է Daily Mail-ը:
Անգլիայի հավաքականի ավագն արդեն վերջնական որոշում է կայացրել ընդունել չինական ակումբներից մեկի գայթակղիչ առաջարկը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը նրա գործակալին թույլ է տվել սկսել բանակցություններ:
Նշվում է, որ 31-ամյա Ռունին չէր հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», եթե գերզանցած չլիներ Բոբի Չարլթոնի ռեորդը եւ չդառնար անգլիական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: Չինաստանում նա կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 17 խաղում դարձել է 2 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.