11:08  ,  22 փետրվարի, 2017

Sharjah FIDE Grand Prix. Լեւոն Արոնյան vs Մաքսիմ Վաշյե-Լագրավ

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում շարունակվող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում փետրվարի 22-ին տեղի կունենա 5-րդ տուրը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, որն ունի 3 միավոր եւ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Հայ գրոսմայստերը նախորդ 4 պարտիաներն ավարտել է ոչ ոքի եւ վաստակել 2 միավոր:

Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով, 9 տուրով մրցաշարին մասնակցում է 18 շախմատիստ՝ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796), Արոնյան (Հայաստան, 2785), Նակամուրա (ԱՄՆ, 2785), Մամեդյարով (Ադրբեջան, 2766), Դին Լիժեն (Չինաստան, 2760), Էլյանով (Ուկրաինա, 2759), Ադամս (Անգլիա, 2751), Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749), Գրիշչուկ (Ռուսաստան, 2742), Լի Չաո (Չինաստան, 2720), Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711), Յակովենկո (Ռուսաստան, 2709), Վալյեխո (Իսպանիա, 2709), Ռապորտ (Հունգարիա, 2692), Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691), Սալեմ (ԱՄԷ, 2656), Հոու Իֆան (Չինաստան, 2651), Համեր (Նորվեգիա, 2628):

Խաղային օրերն են փետրվարի 18-27, իսկ հանգստյան օրը՝ փետրվարի 23:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում