11:08 22 փետրվարի, 2017Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում շարունակվող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում փետրվարի 22-ին տեղի կունենա 5-րդ տուրը:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, որն ունի 3 միավոր եւ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Հայ գրոսմայստերը նախորդ 4 պարտիաներն ավարտել է ոչ ոքի եւ վաստակել 2 միավոր:
Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով, 9 տուրով մրցաշարին մասնակցում է 18 շախմատիստ՝ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796), Արոնյան (Հայաստան, 2785), Նակամուրա (ԱՄՆ, 2785), Մամեդյարով (Ադրբեջան, 2766), Դին Լիժեն (Չինաստան, 2760), Էլյանով (Ուկրաինա, 2759), Ադամս (Անգլիա, 2751), Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749), Գրիշչուկ (Ռուսաստան, 2742), Լի Չաո (Չինաստան, 2720), Տոմաշեւսկի (Ռուսաստան, 2711), Յակովենկո (Ռուսաստան, 2709), Վալյեխո (Իսպանիա, 2709), Ռապորտ (Հունգարիա, 2692), Ռյազանցեւ (Ռուսաստան, 2691), Սալեմ (ԱՄԷ, 2656), Հոու Իֆան (Չինաստան, 2651), Համեր (Նորվեգիա, 2628):
Խաղային օրերն են փետրվարի 18-27, իսկ հանգստյան օրը՝ փետրվարի 23:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.