16:25  ,  21 փետրվարի, 2017

Հայ բռնցքամարտիկների մրցակիցները

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 21-ին կմեկնարկի բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը: Առաջին օրը ռինգ դուրս կգան Հայաստանի 5 ներկայացուցիչներ: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/16 փուլում մրցելու է Տայպեն ներկայացնող Պան Հունգ-Մինի հետ, իսկ մյուս 4 բռնցքամարտիկները պայքարը սկսելու են 1/8 եզրափակիչից:

75 կգ քաշային Արման Դարչինյանը մրցելու է անգլիացի մարզիկի հետ, իսկ 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանին, 56 կգ քաշային Վահե Բադալյանին եւ 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանին բաժին են հասել Ուկրաինայի ներկայացուցիչներ, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարին մասնակցում է 9 բռնցքամարտիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում