11:50  ,  21 փետրվարի, 2017

Մեսին ցանկանում է, որ 3 ֆուտբոլիստներ հեռանան «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դժգոհ է կատալոնական ակումբի ելույթներից ու թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի աշխատանքից:

DON BALON-ի համաձայն՝ ակումբային խնդիրներն անդրադառնում են Մեսիի՝ նոր պայմանագիր կնքելու գործընթացին: Արգենտինայի հավաքականի ավագը մտադիր է պահանջներ ներկայացնել «Բարսելոնային»: Նա ցանկանում է, որ ակումբը հրաժեշտ տա ֆրանսիացի պաշտպաններ Ժերեմի Մաթյեին ու Լյուկա Դինին եւ պորտուգալացի կիսապաշտպան Անդրե Գոմեշին: Դինն ու Գոմեշը նախորդ տարի են միացել «Բարսելոնային», իսկ Մաթյեն կատալոնական ակումբ է տեղափոխվել 2014-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում