23:02  ,  19 փետրվարի, 2017

«Ռոմայի» վստահ հաղթանակը՝ 4:1

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Տորինոյին» եւ առավելության հասավ 4:1 հաշվով:

«Ռոման» 56 միավորով երկրորդ տեղում է եւ 7 միավոր է զիջում առաջատար «Յուվենտուսին»: Երրորդ տեղում ընթացող «Նապոլին» ունի 54 միավոր:

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ռոմա» - «Տորինո»՝ 4:1

Էդին Ջեկո, 10, Մոհամեդ Սալահ, 17, Լեանդրո Պարեդես, 65, Ռաջա Նաինգոլան, 90+1 – Մաքսի Լոպես, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում