20:24  ,  19 փետրվարի, 2017

Բունդեսլիգա. «ՌԲ Լայպցիգի» հերթական հաղթանակը

Բունդեսլիգայի նորեկ «ՌԲ Լայպցիգը» շարունակում է սենսացիոն հաջող մրցաշրջանը: Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում ավստրիացի Ռալֆ Հազենհյուտլի գլխավորած թիմը Մյոնխենգլադբախում մրցեց տեղի «Բորուսիայի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով (14-րդ հաղթանակն է ընթացիկ առաջնությունում):

«ՌԲ Լայպցիգը» 45 միավորով երկրորդ տեղում է՝ 5 միավոր զիջելով Մյունխենի «Բավարիային»: Երրորդ եւ չորրորդ տեղերում գտնվող Դորտմունդի «Բորուսիան» ու «Հոֆենհայմն» ունեն 37-ական միավոր:

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բորուսիա Մ.» - «ՌԲ Լայպցիգ»՝ 1:2

Յանիկ Վեստերգոր, 81 - Էմիլ Ֆորսբերգ, 31, Տիմո Վերներ, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում